Այնթափում 21-ամյա վարորդը Toyota Corolla-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

4a84d38c-1bee-416d-9522-625d45c03f59.jpg

Երեկ՝ հունիսի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արամ Հ․-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Այնթափ գյուղի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Անահիտ Ա․-ին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։

Այսօր՝ հունիսի 10-ին, հիվանդանոցից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Ոստիկանները ավտոմեքենան հայտնաբերել են Այնթափ գյուղում և այն տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

--00--ԶՀ