Խաղաղապահների տեղակայման խոսակցությունները միշտ են եղել, ձևաչափերը կարող են տարբեր լինել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը 24News-ի հետ զրույցում նշել է՝ Արցախա-Ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար: Նա այն տեսակետին չէ, թե արտաքին աշխարհից եկող հայտարարությունները կոնկրետ ու հասցեական չէ: 

«Տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար  գերտերությոնների ներդրած ջանքերը տեսանելի են»,- շեշտել է պատգամավորը: 

Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերի կամ մոնիթորինգային խմբերի ներգրավվածությանն Արցախում, ապա պատգամավորն ընդգծել է. «Խաղաղապահների տեղակայման խոսակցությունները միշտ են եղել, ձևաչափերը կարող են տարբեր լինել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ