Միահամուռ հաստատել ենք հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

Հայկ Չոբանյան

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։

«Սիրելի հայրենակիցներ, վարչապետի կոչին ի պայասխան՝ երեկոյան հանդիպել եմ Տավուշի համայնքապետերի եւ վարչական ղեկավարների հետ: Միահամուռ հաստատել ենք հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամության մասին:

Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու և ամրապնդելու համար հայրենիքը բոլորիս կարիքն ունի: Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Չոբանյանը։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս