ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը հեռացվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

քաղաքական

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից ազատվելու վերաբերյալ մամուլում շրջանառվող վարկածները չեն համապատասխանում իրականությանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ըստ վարկածների՝ դավաճանության վերաբերյալ քրեական գործ է եղել, կամ նա չի կարողացել համակարգել սահմանապահ զորքերի ռազմական գործողությունները։

Հարցին, թե ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը և՞ս հեռացվել է պաշտոնից, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «Այո»։

--0--ԿԿ