ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Կորոնավիրուսային հիավանդությունից մահացել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը: Ցավով տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի կյանքը:
Առողջապահության նախարարության ողջ անձնակազմը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, խորին ափսոսանք է հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ:
Ցավակցում ենք պարոն Դավիդյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»,- գրել է նա:
--00—ԼՄ