Եթե Բայդենն ընտրվի, թող չկարծեն, թե Թուրքիայի հետ խնդիրներն ավելի կվատանան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24News  

Էրդողան

Թուրքական «HaberTürk» լրատվամիջոցի վերլուծաբան Մուհարրեմ Սարըքայան իր սյունակում հոդված է հրապարակել՝ փորձելով վերլուծել, թե ինչպես կդասավորվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները, եթե  ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրվի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը։  Այս մասին գրել է Ermenihaber-ը։ 

Թուրքիայում որոշ շրջանակներ կարծում են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հնարավոր հաղթանակի դեպքում թուրք-ամերիկյան հարաբերություններում խնդիրները կավելանան։

Այդ տրամադրությունները պատճառաբանվում են նրանով, որ երբ Թրամփը եկավ իշխանության, աշխատանքից հեռացրեց պետքարտուղարության և հետախուզության ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների։ Սարըքայայի հաղորդմամբ՝ նրանց ճնշող մեծամասնությունը, որոնք Թուրքիայի  հետ խնդիրներ ունեին, սկսեց աշխատել Բայդենի հետ։

Նշվում է, որ այդ անձինք նախընտրական քարոզարշավի ժամանակ կարևոր գործառույթներ ստանձնեցին և կազմեցին Բայդենի՝ Թուրքիայի դեմ բացասական ելույթների առանցքը։  

«Եթե Բայդենն ընտրվի, թող չկարծեն, թե Թուրքիայի հետ խնդիրները շատ ավելի կվատանան»,-գրել է Սարըքայան և համոզմունք հայտնել, որ Բայդենը տասնամյակներ շարունակ ճանաչում է Թուրքիային և գիտակցում, թե երկու երկրների հարաբերություններն ինչպիսի ուղով են ընթանում։ 

--00—ՄՀ