ԼՂ-ում հրադադարին հաջորդում է բարդ շրջան, խնդիրները բազմաթիվ են. Զախարովա

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Զախարովա

ԼՂ-ում հրադադարի հաստատումից հետո տարածաշրջանում առկա խնդիրներով զբաղվում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլև այլ միջազգային կազմակերպություններ և կառույցներ: Այս մասին այսօր իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե այսուհետ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՞նչ հարցեր է լուծելու:

«Շատ կցանկանայի ասել՝ դիմեք ԵԱՀԿ ՄԽ-ին, բայց կզսպեմ ինձ: Ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ-ն, այլև այլ միջազգային կազմակերպություններ, կառույցներ են զբաղվում տարածաշրջանային իրավիճակի հետ կապված հարցերով` իրենց լիազորությունների շրջանակում, մայրաքաղաքների հետ աշխատանքի համապատասխան: Այդ աշխատանքները չպետք է լինեն առանց կողմերի հետ փոխգործակցության»,- նշեց նա:

Զախարովան ընդգծեց՝ ամեն մեկն ունի իր ոլորտը, այստեղ պետք չէ խոսել պատասխանատվության գոտու մասին, ամենից հարմար է կիրառել հենց այս եզրույթը՝ գործունեության ոլորտ: 

«Կարևոր է հասկանալ` հաշվի առնելով ընդունված եռակողմ հայտարարության ծավալը, այս փուլում էլ տեղի է ունենում մի կողմից դրա իրականացման, մյուս կողմից`այն բոլոր կառույցների ու կազմակերպությունների նախապատրաստումը, որ իրենց լիազորությունների շրջանակում պետք է լուծեն հարցը»,- ասաց Զախարովան:

ՌԴ ԱԳՆ խոսնակը նշեց` շատ բարդ շրջան է, անհրաժեշտ է ժամանակ, որ այս բոլոր գործընթացները համաձայնեցվեն: Նրա խոսքով` խնդիրները, որոնց բախվել է տարածաշրջանը, բազմաթիվ են ու տարբեր ոլորտներում՝ փախստականներ, մշակույթ, անվտանգություն, ականազերծում: 

--00--ԱԹ