Իրար թև ու թիկունք լինելու, դժվարությունները միասին ու միակամ հաղթահարելու կարիքն ունենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 6, 24News

հասարակական

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Խաղաղության, սիրո և համերաշխության խորհրդով այսօրը, ինչպես երբեք, մենք իրար թև ու թիկունք լինելու, դժվարությունները միասին ու միակամ հաղթահարելու կարիքն ունենք:

Եկեք այսօր ու միշտ ընդունենք երկնային փրկարար շնորհները, եկեք համախմբվեք՝ իրագործելու արդարություն և խաղաղություն հաստատելու պատգամը:

Եվ թող հույսը, հավատը մշտապես ուղեկցեն մեր արդար ձեռնարկումներում:
Քրիստոս ծնվեց և հայտնվեց:

Ձեզ և մեզ մեծ Ավետիս»:

--0--ԿԿ