ԵԱՀԿ-ն հույս ունի վերականգնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) , Հայաստանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Միլանում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում հանդիպման արդյունքում համաձայնել են շարունակել աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և երկարատև խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հայտնում է ԵԱՀԿ կայքը։

Համանախագահող երկրները ողջունել են հրադադարի ռեժիմի խախտումների և զոհերի մասին հաղորդումների նշանակալի նվազումը՝ սեպտեմբերին Դուշամբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների խոսակցության արդյունքում: Նրանք կողմերին կոչ են արել շարունակել իրականացնել այնտեղ ձեռք բերված համաձայնությունը և հստակ միջոցներ ձեռնարկել՝ իրենց բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար:

Համանախագահող երկրները հույս են հայտնել, որ արդյունքի միտված բարձր մակարդակի ինտենսիվ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որն ուղղված է հակամարտության արդար և երկարատև լուծման առաջ մղմանը, կարող է վերսկսվել մոտ ապագայում։

Ադրբեջանի ԱԳ նախարարը և Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ինտենսիվ աշխատել՝ առաջ մղելու հակամարտության խաղաղ կարգավորումն ու էլ ավելի նվազեցնել լարվածությունը։ Նրանք համաձայնել են կրկին հանդիպել 2019թ․-ի սկզբին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո այս նպատակով և որպեսզի դյուրացնեն բարձր մակարդակի բանակցությունները։ Նրանք գնահատում են համանախագահ երկրների ամուր հանձնառությունը և բարեխիղճ միջնորդական ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս