Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

զորացրում

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել զինծառայության ընթացքում աչքի ընկածներին։

զորացրում
զորացրում

--00--ԱԹ