Ռուբինյանը ԵԽԽՎ նախագահի և ԵԽ քարտուղարի հետ քննարկել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

նկար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դայմսի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, այս մասին Ռուբինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր Ստրասբուրգում հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։

Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում։

Խոսել ենք նաև ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին»,- գրել է Ռուբինյանը:

--00—ԼՄ