Ինչպե՞ս մի բակում քարոզարշավ անենք, եթե այդտեղ զոհված զինվորի ընտանիք կամ վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ասում է, որ պատերազմի պարտության թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար պետք չէ մեղքը՝ հրաժարականի տեսքով, ուրիշի վրա գցել: 24News-ի հետ զրույցում նշում է, որ եթե զրահաբաճկոնով ու սաղավարտով ապահովեին զինվորականներին, ապա շատերի կյանքը կփրկվեր: 

Ներքաղաքական օրակարգին անդրադառնալով՝ հավելում է՝ պատրաստ են գնալ ընտրության, բայց միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը վարչապետ չի լինի: «Ինչպե՞ս մի բակում քարոզարշավ անենք, եթե այդտեղ զոհված զինվորի ընտանիք կամ վիրավոր կա: Փաշինյանը պետք է հեռանա, անվտանգության լուրջ սպառնալիքներ ունենք, դրանք կարգավորենք, ապա նոր գնանք ընտրության»,- ընդգծում է ԲՀԿ-ականը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ