Բազում գյուղի բնակիչը՝ խանդից դրդված, բենզինով շիշը նետել է տան նկուղ, հրկիզելու փորձ արել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նկար

Հունվարի 29-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ գիշերը փորձել են հրկիզել իր տունը։ Տղամարդը հայտնել էր, որ նկուղից պայթյունի ձայն էր լսել։ Անմիջապես իջել էր ու տեսել, որ նկուղը հրդեհվում է։

Կատարվածի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ոստիկանւթյան Գուգարքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կատարողի ինքնությունը։ Բազում գյուղի բնակիչը հայտնաբերվել է և, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով, բերման ենթարկվել բաժին։ Պարզվել է, որ տղամարդը, խանդից դրդված, փորձել էր հրկիզել քաղաքացու տունը՝ 1,5 լիտր բենզինով շիշը նետելով տան նկուղ։

նկար

Նշանակվել են փորձաքննություններ։

Քննությունը շարունակվում է։

նկար

--00—ԼՄ