ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները հանձնել են մասնագիտական ստուգարքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

վարժանք

4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի զինծառայողները հանձնել են ստուգարքներ՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ստուգվել են անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքները, կատարելագործվել թիրախների հայտնաբերման և խոցման գործնական հմտությունները:

--00--ԱԹ