Ոստիկանությունում ավարտվեցին մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Դեկտեմբերի 21-ից ոստիկանությունում մեկնարկել էին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի օպերատիվ ու ծառայության գծով տեղակալների, շտաբի պետերի և ենթակա բաժինների պետերի մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները։

Ստուգարքներն ընդունում է հանձնաժողովը, որի նախագահը ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն է։ Հանձնաժողովում ընդգրկված են ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալը, ոստիկանության շտաբի, քրեական ոստիկանության գլխավոր, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և կադրային քաղաքականության վարչությունների ղեկավար կազմը։

Դեկտեմբերի 25-ին ստուգարք հանձնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարները։

Նշենք, որ ստուգարքներին մասնակցել են ոստիկանության բոլոր մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների պետերը։

--00--ԱԹ