Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը դադարեցնում է հացադուլը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Քիչ առաջ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հանդիպել է հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանին, հանդիպման արդյունքում Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը: 

Մովսիսյանը հայտնել է, որ մանրամասները կներկայացվեն շուտով` ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Լիլիթ Մակունցը հանդիպել էր հացադուլ հայտարարած  Հովհաննես Գալստյանի հետ, իսկ այսօր նրան հացադուլը դադարեցնելու կոչ էր արել նաև Գարեգին Բ կաթողիկոսը։

Ռեժիսորի հացադուլի պատճառը 2019 թվականի փետրվարին նախատեսված «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի՝ մեծ էկրան բարձրանալն է, որի ֆինանսավորումը վերջերս Ազգային կինոկենտրոնն արգելափակել էր: