ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրառումը կարևոր է կողմերի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

ԵՄ

Մարտի 1-ին տեղի է ունենեցել Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի և Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ շեշտելով վերջինի լիարժեք կիրարկման կարևորությունը թե՛ հայկական կողմի, և թե՛ Եվրամիության համար: Վիկտոր Ենգիբարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելությանը և անձամբ տիկին Վիկտորինին տարբեր հարցերում սատարելու պատրաստակամության համար՝ հույս հայտնելով, որ Եվրամիության հետ սերտ համագործակցությունը կշարունակվի նաև Եվրանեսթ ԽՎ շրջանակում:

ԵՄ դեսպանը խոսել է դատական բարեփոխումներում նկատելի առաջընթացի մասին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել աջակցություն ցուցաբերել բարեփոխումների իրագործման հարցում, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի մարզերում, մասնավորապես, Սյունիքի մարզում, գյուղատնտեսության և զբոսաշրջության խթանմանն ուղղված ԵՄ նախաձեռնություններին և մի շարք այլ ծրագրերի:

Հանդիպման վերջում շփումներն ավելի հաճախակի դարձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս