Արմավիրցին արցախցուց 140 հազար դրամի 400 կգ նուռ է գնել, բայց գումարը մինչ օրս չի տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

նկար

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 2-ին Ասկերանի շրջդատախազությունից՝ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է ստացվել մայրաքաղաքի բնակիչ, 1979 թ. ծնված Ն. Գ.-ի դիմումն այն մասին, որ 2020թ . նոյեմբերի 6-ին ՀՀ Արմավիր քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Դ. Հ.-ն իրենից գնել է 140 հազար դրամի 400 կգ նուռ նոյեմբերի 8-ին վճարելու պայմանով, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մինչ օրս չի վճարել:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս