Կա՛նգ առեք բոլորդ․ այս բաժանումների, իրար լափելու պրոցեսը երկիրը քանդելու է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Կա՛նգ առեք բոլորդ: Այս բաժանումների, իրար «լափելու» պրոցեսը երկիրը քանդելու է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

«Գնում ենք ընտրության, թե չգիտեմ ինչի․ սրանով հերթական, ավելի վատ պրոցեսի միջով ենք անցնելու, որովհետև բոլորին պարզ է, որ ատելությունն ավելի է խորանալու, տարբեր այլ դրսևորումներ ենք ունենալու, այդ թվում՝ ֆիզիկական։ Այս պառակտվածությունը, ատելությունն ու անհաշտ պրոցեսը պետք է կանգնի։
Եթե մենք կանգ չառնենք, ու ամեն մեկս մեզ համար չհասկանանք՝ մեր որ քայլերի համար պարտվեցինք, մենք էլի նույնն անելու ենք։ Այսպես չենք կառուցելու ոչ մի բան, ավելին՝ այս գործընթացը խորացնում է քանդումը։ Հիմա պետք է կանգ առնել, խորհուրդս է բոլոր կողմերին։ Ամեն մեկս պետք է խոստովանի, որ ինչ պետք է չանի այլևս, իր որ գործողությունը բերեց սրան»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։