Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. Լաքոթը Շիրազ է մեջբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում հայերեն և ֆրանսերեն ներկայացրել է Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ»-ը՝

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին և 13-ին «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ ոտնձգություններ են կատարվել: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ զրույցում նշել է, որ Սյունիքում` հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իր վերաբերմունքը միանշանակ է: նա հայտարարել է` դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Մակրոնը նաև տեղեկացրել է՝ Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել:

պեյզաժ

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս