ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սպասում եմ հայ-ամերիկյան բարձր մակարդակի հեռախոսազրույցի: Հուսամ՝ գերիների հարցում, ինչպես նաև Սյունիքում և Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձությունների մասով հայկական կողմը աջակցություն կխնդրի նաև ամերիկյան կողմից»:
Ավելի վաղ նա ևս մեկ գրառում էր արել՝ նկատելով, որ ամերիկացիները առավել մեծ ակտիվություն են սկսելու ցուցաբերել Հարավային Կովկասում, նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարցում, և չէր բացառել, որ բարձր մակարդակի շփումներ կլինեն ՀՀ-ի հետ։
Հայկական կողմը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հեռախոսազրույցներ են ունեցել մասնավորապես ՌԴ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների իրենց գործընկերների հետ՝ քննարկելու Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը։
--00—ԼՄ