Ողջ աշխարհին պատմելու ենք՝ իրենից ինչ է ներկայացնում ահաբեկչական պետություն Իսրայելը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News  

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելին: 

Էրդողանը՝ հիշեցնելով նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին պաղեստինյան հարցի քննարկման մասին, նշել է, որ իրենք այդ ամբիոնից ներկայացրել են, թե ինչպես է «ահաբեկչական պետություն Իսրայելը 1947թ. սկսած օկուպացրել Պաղեստինի տարածքները»: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Մենք քարտեզները ցույց ենք տալու և պատմելու ենք: Կանգ չենք առնելու: Պետք է ողջ աշխարհը իմանա, թե իրենից ինչ է ներկայացնում ահաբեկչական պետություն Իսրայելը»,-ասել է Թուրքիայի նախագահը: 

--00—ՄՀ