Էրդողանն Անկարայում ընդունել է Իսրայելի արտգործնախարարին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

f0cd8120-749a-4b34-8a0d-014ff56bed88.jpg

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը գտնվում է Թուրքիայում։ Արտակարգ իրավիճակների վարչության շենքում նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ 

Հանդիպումն ընթանում է լրատվամիջոցների համար դռնփակ պայմաններում։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

--00—ԶՀ