ՌԴ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարների տեղակալները խորհրդակցություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

․

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս. Ա. Ռյաբկովը խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Կ.Ղալաչյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մտքերի համակողմանի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` աշխարհի մի շարք տարածաշրջաններում իրավիճակի զարգացման համատեքստում: Քննարկվել են նաեւ սպառազինության վերահսկման եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման թեմայի որոշ գործոններ:

--00--ԱՀ