Նախօրեին գրանցվել է վարակման 95 նոր դեպք, 141 մարդ առողջացել է, 4-ը՝ մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

նկար

Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 95 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223555 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1118753, վերջին մեկ օրում` 3866 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2983 պացիենտ, մեկ օրում նվազել է 50-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 214998 անձ, վերջին մեկ օրում՝ 141 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4482 է:

--00—ԼՄ