Զինվորական նվագախմբերի համալրման նպատակով ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մասնագիտական լսումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

․

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021թ. ամառային զորակոչի ընթացքում զորամասերի զինվորական նվագախմբերի, ինչպես նաև Զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ։ Այս մասին տեղեկանում է ՊՆ-ից:

1․ ՀՀ Զինված ուժերում երաժիշտ մասնա¬գետ¬ների լսում¬ներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, հոբոյ, ֆագոտ, սաք¬սոֆոն, գա¬լարափող, շե¬փոր, ալտ, տենոր, տրոմբոն, տուբա, բաս կիթառ և փոքր թմբուկ երաժշտական գործիքների տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկաց¬վելու են ՊՆ զորամասերից մեկի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով.

ա) ս.թ. հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային հա¬մա¬լրման ծա¬ռայության Երևանի թիվ 1 և 2 տարածքային ստո¬րաբաժանումների մաս¬նա¬գետ զորակոչիկների հետ,

բ) ս.թ. հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային հա¬մա¬լրման ծա¬ռայության Երևանի թիվ 3 և 4 տարածքային ստո¬րաբաժանումների մաս¬նագետ զորակոչիկների հետ,

գ) ս.թ. հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային հա¬մա¬լրման ծա¬ռայության Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի տա¬րած¬քային ստորա¬բաժա¬նումների մասնա¬գետ զորակոչիկների հետ,

դ) ս.թ. հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային հա¬մա¬լրման ծա¬ռայության Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի թիվ 1 և 2 տարածքային ստորա¬բաժա¬նումների մասնա¬գետ զորակոչիկների հետ։

2․ ՀՀ Զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպա¬տակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի անսամբլի փոր-ձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) ս.թ. հուլիսի 16-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծա¬ռայության բոլոր տա¬րածքային ստորա¬բաժա¬նումների պարարվեստի մասնագետ նորա¬կոչիկների հետ։

Հավելյալ հարցերի դեպքում դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս