Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել, տարհանվել է ևս մեկ աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

1.jpg

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարական մեկ ջոկատով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել, տարհանվել է ևս մեկ աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Ենթադրվում է, որ նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1584 աճյուն:

--00--ԱԹ