Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

ԱՀ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքից Գառնի բնակության տեղափոխված կանանց նախաձեռնությամբ այսօր մի քանի ժամ անցկացրեցինք միասին: Հանդիպմանը մասնակցում էին նաև 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների, ինչպես նաեւ ավելի վաղ տարիներին իրենց որդիներին կորցրած մայրեր:

Ներկա էին 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած հերոսներից Արմեն Հասանյանը, այս ամիսների ընթացքում մշտապես մեր վիրավոր զինվորների կողքին կանգնած Հուշիկ Խոսրովյանը: Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք, իրար հետ ծիծաղեցինք: Միասին միշտ ավելի հեշտ է»

--00--ԱԹ