Ուկրաինան Թուրքիայից ստացել է առաջին Բայրաքթար հարվածային ԱԹՍ-ն

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Բայրաքթար

Ուկրաինայի ԶՈւ ռազմածովային ուժերը Թուրքիայից ստացել են առաջին Բայրաքթար հարվածային անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: 

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիայից գնել են հարվածային անօդաչուներ` Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքը պաշտպանելու համար: Այս սարքով Ուկրաինան հսկողություն կիրականացնի Սև  և Ազովի ծովում` անհրաժեշտության դեպքում խոցելով հակառակորդին։

--00--ԱԹ