ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 80 կմ հատվածում, Դիլիջանի թունելից դուրս գալիս, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։
--00—ՄՀ