Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

ԱԻՆ

Հուլիսի 22-ից 23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ազատան գյուղում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 21 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

--00--ԱՀ