Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

հրշեջ

Նոյեմբերի 13-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 17 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

--00--ԱՀ