Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը` դահուկավազքի Հայաստանի բացարձակ չեմպիոններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

Աշոցքում անցկացվել է դահուկավազքի Հայաստանի 2019թ. առաջնությունը։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

Մրցանակների համար պայքարել է 31 մարզիկ-մարզուհի` 24-ը Գյումրիից, 3-ական ` Աշոցքից ու Վանաձորից, և ևս մեկ դահուկորդ` Երևանից:

5 կմ ազատ, դասական ոճերում և 1,5 կմ արագավազքի կանանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է աշոցքցի Կատյա Գալստյանը:

Նույն մրցաձևերի տղամարդկանց 10 կիլոմետրում և 1,5 կմ արգավազքում հավասարը չի ունեցավ ՖԻՄԱ -ի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը:

Մրցանակակիրներ են դարձել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները:

Հունվարի 15-ին Ֆինլանդիայում կմեկնարկի աշխարհի պատանեկան առաջնությունը, իսկ փետրվարի 23-ից Ավստրիայում պայքարի կբռնվեն աշխարհի մեծահասակ դահուկորդները: