Մատաղիս-Թալիշ ուղղություններում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

ԱԻն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ օգոստոսի 11-ին, հյուսիսարևելյան ուղղությամբ արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Նույն ուղղությամբ (Մատաղիս-Թալիշ) փրկարարական մեկ ջոկատով որոնումները շարունակվում  են այսօր։ 

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկություն:

--00—ՄՀ