Ընդդիմությունը հաճույքով Ալիևի ջաղացին ջուր է լցնում՝ խուճապ տարածելով. Վիգեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Մեր վարած քաղաքականությամբ պետք է բացառենք պատերազմական գործողությունները և Հայաստանի համար ապահովենք տևական խաղաղություն, բնակչության համար խաղաղ պայմաններում զարգանալու հնարավորություն: Այս մասին 24News-ին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել և չի արձագանքում սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ սկսելու իրենց առաջարկին:

«Մենք պետք է մեր գործերից խոսենք, ոչ թե արձագանքենք Իլհամ Ալիևի այս կամ այն հայտարարությանը։ Մենք դրանով ջուր ենք լցնում Ալիևի ջրաղացին, որի ցանկությունը ես չունեմ, բայց մեր ընդդիմությունը կարծես դա հաճույքով է անում: Մեր հիմնական անելիքը պետք է լինի, որ Հայաստանում հաստատվի տևական խաղաղություն: Մենք ռևանշի ցանկություն պիտի չունենանք, մենք պատրաստ չենք դրան, և դա պետք է գիտակցի ընդդիմությունը և իշխանությունը»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով տևական խաղաղության հասնելու համար պետք է զարգացնել հարաբերությունները ռազմական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, և չբացառել համագործակցությունն այն պետությունների հետ, որոնք պատրաստ են  համագործակցել և աջակցել Հայաստանին:

--00—ԼՄ