ԵՊՀ-ում առկա ուսուցման դասերը մեկնարկում են սեպտեմբերի 1-ից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«ԵՊՀ սովորողներին ցանկանում ենք տեղեկացնել, որ 2021-2022 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները սկսվում են սեպտեմբերի 1-ից առկա եղանակով:

Առանձին մագիստրոսական կրթական ծրագրերը, ինչպես նաև առանձին դասընթացները ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ և համապատասխան պրոռեկտորի արտոնությամբ կարող են կազմակերպվել առցանց:

Անկախ ուսուցման ձևից (առկա, առցանց)՝ բոլոր դասընթացները պետք է հասանելի լինեն Ուսուցման կառավարման համա­կարգում (ՈՒԿՀ)»:

--00--ԱԹ