ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստել է իր չափահաս քաղաքացիների 70 տոկոսին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

կորոնավիրուս

Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստել Է իր չափահաս քաղաքացիների 70 տոկոսին: Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«ԵՄ-ում չափահասների 70 տոկոսն ամբողջությամբ պատվաստված են: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բազմաթիվ մարդկանց, ովքեր այդ նվաճումը հնարավոր դարձրին»,- գրել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

ԵՄ երկրները մտադիր են շարունակել չափահաս բնակչության պատվաստումը, ամռան սկզբից Միությունում սկսվել Է պատվաստման գործընթացը 12 տարեկանից բարձր երեխաների համար:

Եվրահանձնաժողովը ԵՄ-ում պատվաստման արշավի սկզբից նպատակ Էր դրել COVID-19-ի դեմ պատվաստել Միության երկրների չափահաս բնակչության 70 տոկոսին, սակայն այդ խնդրի կատարման ժամկետները տարբեր ժամանակներում տարբեր են հնչել:

Այս տարվա հունվարին այդ խնդիրն առաջարկվում Էր կատարել «մինչև ամառ», փետրվարի վերջին, երբ պարզ դարձավ, որ արևմտյան դեղագործական ընկերությունները չեն կարողանում կատարել Եվրամիության երկրներին պատվաստանյութի մատակարարումների պարտավորագրերը, Եվրահանձնաժողովն սկսեց ասել «ամռան ընթացքում», մարտ ամսին, երբ պատվաստանյութի մատակարարումների ճգնաժամը հասավ ամենամեծ թափին, ժամկետները փոխադրվեցին «ամռան վերջ»:

Հետագայում մայիսին, երբ մատակարարումները կարգավորվեցին, և ԵՄ-ի բնակչության պատվաստման արշավը նկատելիորեն արագացավ, Եվրահանձնաժողովը կրկին թարմացրեց իր ձևակերպումն՝ ասելով, որ 70 տոկոսի նշագծին կհաջողվի հասնել ամռան կեսերին կամ նույնիսկ հուլիսին:

Սակայն այդ կանխատեսումն իրականացնել չհաջողվեց, քանի որ հունիս – հուլիսին ԵՄ երկրներում պատվաստման տեմպերը կրճատվեցին, բայց արդեն ոչ թե պատվաստանյութերի պակասի, այլ պատվաստվել ցանկացողների պակասի պատճառով։

--00—ՄՀ