Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերսկսվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։

Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են ՀՀ 2-րդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ  ՀՔԾ–ն միջնորդել է  ևս երկու ամիս ժամանակով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ 2 գործերը քննում է դատավոր Արթուր Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ նախորդ՝ հունվարի 15–ի դատական նիստում ՀՔԾ–ն կողմը միջնորդել էր երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը, ինչի դեմ առարկություններ էին ներկայացրել Քոչարյանի պաշտպաններից երկուսը։ Այս դատական նիստում փաստաբանները կշարունակեն ներկայացնել իրենց առարկությունները։