Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արտակ Բեգլարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Տեր-Պետրոսյան

Այսօր, սեպտեմբերի 25-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Զրույցի ընթացքում շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման և Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր:

--00--ԱԹ

Տեսանյութեր