Զոհերի հիշատակը հարգելու համար պետք է պայքարել՝ դավաճանին պատժելու համար. Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հասարակական

Այս պատերազմի զոհերի հիշատակը հարգելու համար ոչ թե պետք է դրա մեղավորների հորդորով մեկ րոպե լուռ մնալ, այլ անդադար աղաղակել, բարձրաձայնել ու պայքարել՝ դավաճանին մեր հանրային կյանքից վռնդելու և պատժելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ 

«2021 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 11․00-ին մեկ րոպե լռություն հայտարարելու մասին միակ պաշտոնական ծանուցումը կատարվել է Facebook սոցիալական ցանցի ՀՀ կառավարության հաշվից։ Այդ կապակցությամբ չի ընդունվել ոչ մի իրավական ակտ (ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի որոշում)։ Այդ մասին չկան հայտարարություններ նաև ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի պաշտոնական կայքերում։ Սա լուրջ ցուցիչ է գնահատելու համար ներկա իշխանությունների վերաբերմունքը 44-օրյա պատերազմի և դրա ընթացքում նահատակվածների հիշատակի հանդեպ։

Այս պատերազմի զոհերի հիշատակը հարգելու համար ոչ թե պետք է դրա մեղավորների հորդորով մեկ րոպե լուռ մնալ, այլ անդադար աղաղակել, բարձրաձայնել ու պայքարել՝ դավաճանին մեր հանրային կյանքից վռնդելու և պատժելու համար։

Իրականում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ այս պահը Հայաստանում փաստացի տիրում է հայրենակորուստի սուգ, երկիրը վերածվել է մի մեծ հոգեհանգստի, մի մեծ մեռլատան։ Այս դժոխքից ազատվելու մեկ ճանապարհ գոյություն ունի․ ազատվել մեր երկիրը դժոխքի վերածած սրիկաներից»,- գրել է Ղազարյանը։

--0--ԿԿ