Լեգենդար մարզադաշտը վերածվել է փլատակների․ «Հրազդանի» պատմությունն ու անմխիթար վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

«Հրազդան» մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 19-ին։ Հենց այդ օրն էլ առաջին ֆուտբոլային խաղը Երեւանի «Արարատ» եւ Ալմա-Աթայի «Կայրատ» թիմերի միջեւ էր,  «Արարատ»-ը  հաղթեց 3:0 հաշվով:

«Հրազդանը» խոշորագույն մարզադաշտերից մեկն էր ողջ Խորհրդային Միությունում։ 
Այն կառուցելու գաղափարն ի սկզբանե խորհրդային հայտնի պետական գործիչ Անաստաս Միկոյանինն էր: 1950-ական թթ.-ին այցելելով Հայաստան եւ հյուրընկալվելով մարզադաշտի վերին հատվածում գտնվող կառավարական ամառանոցում`  հայտնի «սեւ շենքում», Միկոյանը նկատել էր Հրազդան կիրճի բնական ամֆիթատրոնն ու առաջարկել  20 հազար տեղանոց մարզադաշտ կառուցել։ Սակայն այդ գաղափարը կյանքի չէր կոչվել։
Տարիներ անց Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը նույն վայրում մարզադաշտի կառուցման դիպլոմային աշխատանք է գրում։ Այդ աշխատանքը կյանքի է կոչվում ու կառուցվում է ներկայիս «Հրազդան» մարզադաշտը։

Մուշեղյանն իր հուշերում գրել է՝ մարզադաշտի կառուցման պատճառներից մեկն այն էր, որ «Արարատը» բավականին լավ էր խաղում, և «Հանրապետական» մարզադաշտը չէր բավարարում ժամանակի պահանջներին։ 

Եվ այո, իսկապես Հրազդանը  դարձավ «Արարատ 73»-ի հաղթանակների անխոս վկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ