Խափանումների պատճառով Մարկ Ցուկերբերգի կարողությունը նվազել է 6,5 միլիարդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ցուկերբերգ

Մարկ Ցուկերբերգը 6,6 միլիարդ դոլար է կորցրել Facebook-ի, Instagram-ի և Whatsapp-ի խափանումների պատճառով։ Նա միլիարդատերի շարքում իջել է 6-րդ հորիզոնական, հայտնում է Forbes Real-Time-ը:

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է` ամբողջ աշխարհում Facebook, Instagram եւ WhatsApp հավելվածների աշխատանքում խնդիրներ են նկատվում:

--00--ԱՀ