Նազարբաևն ասել է, թե ինչու է երկու տարի առաջ հրաժարականի որոշում կայացրել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Նազարբաև

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջին անգամ հայտնել է, որ 2011 թվականին ողնաշարի լուրջ վիրահատության է ենթարկվել: Ըստ նրա՝ առողջական վիճակն ի վերջո ազդել է 2019 թվականին պետության ղեկավարի պաշտոնից հեռանալու որոշման վրա։ Այս մասին գրել է ТАСС-ը:

«Պարզվեց, որ ողնաշարի լուրջ խնդիր ունեմ և պետք է վիրահատվ եմ։ Ապաքինվել եմ, ամեն ինչ կարգին է։ Ես պետք է հեռանայի, բայց դեռ պատրաստ չէի դրան, քանի որ իրավահաջորդի հարցը լուծված չէր: Ես ճիշտ եմ համարում 2019 թվականին հրաժարական տալու որոշումը, անցել է ավելի քան երկու տարի և չեմ զղջում դրա համար»,- ասել է պետության նախկին ղեկավարը:

 2019 թվականի մարտի 19-ին Նուրսուլթան Նազարբաևը, որը գրեթե 30 տարի ղեկավարում էր Ղազախստանը, հայտարարեց իր հրաժարականի մասին: Հանրապետության նոր նախագահ դարձավ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

--00—ՄՀ

Տեսանյութեր