Լիլիթ Մակունցն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6 ,  24 News

մակունց

Նոյեմբերի 5-ին դեսպան Լիլիթ Մակունցն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որտեղ հայկական և վրացական բաժնի մասնագետ Խաչիկ Մուրադյանի ներկայացմամբ ծանոթացել է գրադարանում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը․ եզակի նշանակության հայկական ձեռագրերի, Աստվածաշնչերի, պատմական նշանակության փաստաթղթերի ու ցուցանմուշների:

Դեսպան Մակունցն ու Խ․ Մուրադյանը քննարկել են նաև հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

--00—ՄՀ