Թշնամին պետք է տեսնի, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ. սկսում ենք դիմադրության շարժում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Մեկ տարի առաջ հայ մարդն ամեն ինչ արեց հաղթանակի համար, սակայն ՀՀ իշխանության ղեկին հայտնված խմբակն իր դավաճանությամբ երկիրը տարավ կապիտուլյացիայի: Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը: 

Նա նշեց` 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո իրենք ութ ամիս շարունակ փողոցում պայքարել են, բայց դեռ նպատակին չեն հասել, իսկ 2021 թ. արտահերթ ընտրությունում հաղթեց սուտը, իշխանությունը վերարտադրվեց` երկիրը տանելով նոր զիջումների:

Ազատության հրապարակում Սաղաթելյանը հայտարարեց` այսօր հիմք են դնում համազգային դիմադրության, որ կկանխի նոր կապիտուլյացիան. արտաքին ճակատում թշնամուն ցույց պիտի տան` Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ:

--00--ԱԹ