Պարտության պատճառներն Արցախում/ Բաքուն հատուկ է սպանում/ Դավաճանություն, թե ոչ կոմպետենտություն/

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24 News  

Պատերազմում պարտությունները հրամանատարության սխալներն են: ՀՀ ԶՈւ հրամանատարությունը տեղի ունեցողին համարժեք արձագանք չի տվել: Մեկ շաբաթ օդից հարձակում էին գործում անօդաչուները, իսկ շարասյուները շարունակում էին առաջ շարժվել, մինչդեռ դրանք հեշտ էր ոչնչացնել: Ծագող բազմաթիվ հարցերին ոչ մի անգամ չի հաջողվել պատասխան ստանալ: 

«Ինչպե՞ս կարելի էր հանձնել Շուշին, չէ՞ որ այն կարելի էր երկար պաշտպանել անգամ փոքրաթիվ ուժերով: Գլխավորը մատակարարումն ապահովելն էր»,- այս հարցն է ուղղում ռազմական թղթակից Անդրեյ Կամիժիկինը։

Նրա կարծիքով՝ քաղաք-ամրոցի պաշտպանությունը շատ ուշ է սկսվել։

«Պետք էր սկսել պաշտպանությանը նախապատրաստվել պատերազմից երկու շաբաթ շուտ, այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն անցան Կարմիր շուկան։ Չէ՞ որ ակնհայտ էր, թե որն էր նրանց նպատակը»,-   ասել է Կամիժիկինը Սերոբ Օհանյանի հետ «Позиция» հաղորդաշարին տված հարցազրույցում։

Վերջինիս խոսքով՝ դավաճանություն բառն օդում էր:

«Պատերազմում պարտությունը կա՛մ հրամանատարության սխալների հետևանք է, կա՛մ ամեն ինչ արվել է միտումնավոր»,- կարծում է ռազմական թղթակիցը:

--00--ԱՀ