Տաշիրում առանց աքցիզի 301 շիշ օղի է հայտնաբերվել․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24 News

Նոյեմբերի 15-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները տվյալներ էին ստացել, որ Տաշիրում մի քաղաքացի անհայտ ծագման օղի է վաճառում։

Նույն օրը Տաշիրի Երևանյան փողոցում ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են Վանաձորի մի բնակչի «Մերսեդեսը»։ Մեքենայի ստուգմամբ հայտնաբերվել է առանց համապատասխան աքցիզի, այլ պետության ապրանքանիշերի պիտակներով 60 շիշ օղի։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Նյութերի նախապատրաստման ընթացքում մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է այլ պետության ապրանքանիշերի պիտակներով 241 շիշ օղի։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հայտնաբերված օղու ծագման և ձեռքբերման աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։

--00—ՄՀ