Որոշել ենք հայտարարություն չանել С-400-ի մասերի արտադրության վերաբերյալ․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24 News

ս-400

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան հրաժարվել է մանրամասներ բացահայտել Թուրքիայում S-400 զենիթահրթիռային համակարգերի որոշ մասերի արտադրության հարցի վերաբերյալ։

«S-400-ի մասերի արտադրության հարցում մանրամասների վերաբերյալ Թուրքիան և Ռուսաստանը որոշում են կայացրել հայտարարություն չանել»,-նշել է Էրդողանը և ընդգծել, որ դա զգայուն հարց է կողմերի համար։

Նշենք, որ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնելու մասին Անկարան Մոսկվայի հետ համաձայնագիրը կնքել էր 2017 թվականին։ Համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվել է 2019-ին, ինչից հետո կողմերը հայտարարել են, որ հանդիպումներ են ընթանում S-400-ների որոշ մասեր Թուրքիայում արտոնագրված կերպով արտադրելու մտադրությամբ։

--00—ՄՀ