ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 27.8 %-ով, դեպի ՌԴ՝ 27.4 %-ով․ Փաշինյանը թվեր է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

Եվրասիական միջկառավարական խորհրդի լայն ձևաչափով նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2021-ին Հայաստանը ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և համագործակցության կայուն աճի տեմպեր է արձանագրել, որոնց վառ վկայությունը թվերն են։ 

Ըստ վարչապետի ներկայացրած վիճակագրության՝ ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021-ի հունվար-սեպտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.8 տոկոսով, իսկ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալն այս տարվա առաջին 9 ամիսներին աճել է 27.8 տոկոսով։

«Դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 27.4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19.2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89.5 տոկոսով, Ղրղզստան՝ 48 տոկոսով։ Սա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում առևտրային գործակցության զարգացման, այլև նոր հնարավորությունների մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների համատեքստում»,- ասել է Փաշինյանը։

--00—ԼՄ