Ե՛ս էլ, Քոչարյա՛նն էլ կորցնելու ենք, եթե ՀՀ-ն Սիրիայի վերածվի․ մի՛ խփեք զինվորի թիկունքին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

«Չկա մարդ, որը ՀՀ որևէ տարածք կփորձի ծախել, էդ մարդը, որն ուզում է ծախել, գնում է ինքնասպանության։ Ցանկացած փող սիրող մարդ էլ սեփական կյանքը փողից թանկ է դասում, չի կարող այդպիսի բան լինել, և հետևաբար պետք չէ այդպիսի խոսակցություններ տանել, թե իբրև Փաշինյանը ծախել է Արցախը, հիմա էլ Սյունիքն է ծախում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Քննադատեք, գամեք խաչին, հեռացրեք, երբ այս վտանգներից դուրս կգանք, բայց մի մեղադրեք երկիրը ծախելու մեջ, դա գնում է, զինվորի ականջին է հասնում, սա վերաբերում է մամուլին, ինձ։ Մենք պետք է մեր խոսքերում շատ զգույշ լինենք, որովհետև սահմանին կանգնած զինվորն, ի տարբերություն մեզ, իր կյանքով է պաշտպանում հայրենիքը։ Նա կարող է մտածել, որ եթե ամեն ինչ ծախված է, ես ինչո՞ւ պետք է իմ կյանքը զոհեմ»,- ասել է Սարգսյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև Սյունիքում վերջին բախումներին, սահմանազատման հարցին, ներքաղաքական խմորումներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին և դրանց ազդեցությանը ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին:

Մանրամասները՝ տեսանյութում: